Ուկրաինան կապ չունի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ․ Միխայիլ Պոդոլյակ

Armenpress 11:25, 23 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինան կապ չունի մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Страна պարբերականը:

«Եկեք ֆիքսենք։ Ուկրաինան հաստատ ոչ մի կապ չունի այդ իրադարձությունների հետ»,-հայտարարել է Պոդոլյակը։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am