Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Armenpress 21:58, 22 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ռուսական տելեգրամյան ալիքները։ Նշվում է, որ նաև «Shot» տելեգրամյան ալիքի տվյալներով ՝ հրաձգությունից հետո մարդիկ խուճապահար փախել են։ Նախնական տվյալներով ՝ կան տուժածներ և զոհեր։

«Baza»-ի տվյալներով՝ առնվազն 12 մարդ զոհվել է։ Նշվում է, որ Crocus City Hall-ի շենքն այրվում է։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am