Գայանե Գաբրիելյանն ազատվել է ՇՄ նախարարի տեղակալի պաշտոնից

Armenpress 14:26, 21 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 21  ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գայանե Գաբրիելյանն ազատվել է Շրջական միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գայանե Գաբրիելյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, վերոնշյալ որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am