G7-ն Իրանին զգուշացնում է՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չհանձնել

Armenpress 15:27, 16 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G7 խումբը Իրանին զգուշացնում է Ռուսաստանին չհանձնել բալիստիկ հրթիռներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է  Reuters-ը՝ նշելով, որ G7-ի երկրների ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են՝ նախազգուշացնելով, որ եթե Իրանը  դա անի, նրանք գործողություններ կձեռնարկեն Թեհրանի դեմ:

«Եթե Իրանը շարունակի Ռուսաստանին տրամադրել բալիստիկ հրթիռներ կամ դրանց հետ կապված տեխնոլոգիաներ, մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքել, այդ թվում ՝ Իրանի դեմ, նոր միջոցներով»,-ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am