Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 20:55, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կասպից ծովում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:35-ին Նարդարան սեյսմոլոգիական կայանից 165 կմ արևելք՝ 62 կմ խորության վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am