Իսրայելի վարչապետը հավանություն է տվել Ռաֆահում ռազմական գործողության պլաններին

Armenpress 19:05, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների պլաններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը։

Գրասենյակում նշել են, որ Իսրայելի բանակը պատրաստ է օպերատիվ գործողություններ մեկնարկել Ռաֆախում և սկսել տեղի բնակչության տարհանումը:

Դրա հետ մեկտեղ Նեթանյահուն մերժել է Գազայում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնության մասին ընթացիկ առաջարկը ՝ այն անվանելով անհիմն: 

Իսրայելը մտադիր է շարունակել բանակցային գործընթացը՝ պատվիրակություն ուղարկելով Դոհա։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am