Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար

Armenpress 18:48, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է բանակցությունների խաղաղ առաջընթացին։

«Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հիմնված է միջազգային կանոնների վրա։ ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի մասնակցել է Հարավային Կովկասում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին։ Հակամարտությունը լուծելու փոխարեն ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում էր ձգձգել բանակցությունները»,- ասել է Ֆիդանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am