ԱԳ նախարարը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հիմք

Armenpress 14:27, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչու է Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների հիմք։

«Ալմա-Աթայի հռչակագիրն ընտրվել է, որովհետև սա այն առաջին և հիմնական փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանը և Հայաստանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am