Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. Հայաստանի ԱԳ նախարար

Armenpress 13:16, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը:

Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ:

«Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն Տավուշի մարզի, այլ նաև ՀՀ տարածքի որևէ այլ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ: Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց՝ սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմները: Եթե որևէ մեկը կվերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ:

«Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,-վստահեցրեց ԱԳ նախարարը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am