Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Armenpress 12:05, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։

«Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», - ասել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։

Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների՝ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։  Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերության զարգացման հարցերն ու հեռանկարները։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am