Հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը

Armenpress 11:30, 15 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է այն հարցերի շրջանակը, որոնք քննարկվելու են Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ 9-րդ հանդիպման ժամանակ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը նշել է, որ արտգործնախարարները մտքեր են փոխանակելու տարածաշրջանային եռակողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ։

Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ընդունվելու է ընդհանուր հռչակագիր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am