Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Armenpress 13:00, 14 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ի Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am