Արմեն Գրիգորյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին

Armenpress 19:32, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am