Հայաստանի մարմնամարզության առաջնությունների չեմպիոնները հայտնի են

Armenpress 16:45, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների հաղթողները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):

Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են: 

Բազմամարտում Հայաստանի չեմպիոնները Գագիկ Խաչիկյանն և Նանե Միքայելյանն են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am