Էրդողանը 12 տարի դադարից հետո կրկին կմեկնի Իրաք

Armenpress 13:44, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2012 թվականից հետո կրկին կայցելի Իրաք:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական birgun.net-ը:

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Յըլդըզը նշել է, որ Թուրքիայի նախագահի այցը Բաղդադ տեղի կունենա մինչև ապրիլ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում:

 «Այս այցի ժամանակը եկել է, և դա տեղի կունենա մինչև ապրիլի վերջը»,-ասել է նա։

Յըլդըզը հայտարարել է, որ մարտի 13-ին Իրաքի արտաքին գործերի նախարարությունում հանդիպումներ են ունենալու պաշտոնյաների հետ:

«Մենք կքննարկենք մեր հարաբերությունները, առաջիկա նախարարների հանդիպման և մեր նախագահի այցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ կտանենք»,- ասել է նա։

Էրդողանը վերջին անգամ Բաղդադ է այցելել 2012թ.-ին, երբ դեռ Թուրքիայի վարչապետն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am