Հայտնի է, թե ինչ երգով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին. տեսահոլովակն արդեն հասանելի է

Armenpress 12:55, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի երգն ու տեսահոլովակը:

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է տեսահոլովակին կից հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցին  հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am