Իրանում կրակի տոնախմբության ժամանակ 26 մարդ է զոհվել, 4300-ից ավելի մարդ՝ վիրավորվել

Armenpress 10:51, 13 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի տոնախմբության ժամանակ զոհվել է 26 մարդ, ավելի քան 4360 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ամեն տարի իշխանություններն իրականացնում են հրավառության վտանգների մասին հանրության իրազեկությունը բարձրացնելուն ուղղված արշավներ։

«Չահարշանբե-Սուրի» թարգմանաբար նշանակում է «չորեքշաբթի-կրակի կարմիր գույն»։ Տոնախմբությունը տեղի է ունենում իրանական Նոր տարվան նախորդող վերջին չորեքշաբթի օրվա նախօրյակին, այս տարի՝ մարտի 12-ի երեկոյան։ Նովրուզից մեկ շաբաթ առաջ իրանցիներն ընտանիքի անդամների և ընկերների հետ հավաքվում են խարույկների կողքին և դրանք վառ են պահում մինչև լուսաբաց։

Ամենամյա տոնախմբությունն ունի 2500 տարվա պատմություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am