Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար

Armenpress 11:47, 5 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գևորգ Պապոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրի մեջ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:

Փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Մինչև հրամանագիրը՝ Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել էր պաշտոնը թողնելու մասին: 

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am