Միշուստինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան

Armenpress 11:04, 5 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն սկսում է երկօրյա աշխատանքային այցն Ադրբեջան։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդ որում,առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային-հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախագծերի խթանմանը։

Ակնկալվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am