Սիրիայում ավտոբուսի վթարից 6 մարդ է մահացել, 38-ը՝ վիրավորվել

Armenpress 17:16, 3 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրիայում Հոմս-Համա մայրուղում ավտոբուսի շրջվելու  հետևանքով վեց մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի վայր են ժամանել Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներ և ճանապարհային ոստիկանության պարեկները, ովքեր տուժածներին տեղափոխել են Համայի ազգային հիվանդանոց: Վթարի պատճառները պարզվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am