Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները

Armenpress 11:11, 2 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am