ԱՄՆ-ում հունվարին գներն աճել են

Armenpress 19:22, 29 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հունվարին գներն աճել են, սակայն ինֆլյացիայի տարեկան աճն ամենափոքրն է վերջին գրեթե երեք տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը

ԱՄՆ-ում անձնական սպառման ծախսերի (PCE) գների ինդեքսը հունվարին աճել է 0.3 տոկոսով:  

Հունվարին անձնական սպառման ծախսերի 12-ամսյա գնաճն աճել է 2.4 տոկոսով։ Դա 2021 թվականի փետրվարից ի վեր ամենափոքր աճն է տարեկան կտրվածքով և հաջորդում է դեկտեմբերին գրանցված 2.6 տոկոս աճին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am