Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների երկրորդ օրը

Armenpress 14:06, 29 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինում փետրվարի 29-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Համաձայն նախապես մեր կողմից հայտարարվածի, Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ»,- հայտնել է խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am