Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների և նավթի ոլորտներում

Armenpress 19:23, 28 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և համատեղ նավթային նախագծերի իրականացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունը, Իրանն ու Ռուսաստանը համատեղ հուշագիրը ստորագրել են փետրվարի 28-ին՝ 17-րդ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ կքննարկվեն նավթամուղերի և նավթամթերքների ոլորտում համագործակցության հնարավորությունների նախնական վերանայումը, գնահատումը, վերլուծությունն ու ուսումնասիրությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am