Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Armenpress 12:24, 28 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում փետրվարի 28-ին ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:

Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am