Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

Armenpress 10:39, 22 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,  22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 22-ին: Ներքին  առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և«Արարատ-Արմենիա»-ն, որոնք ունեն 42-ական միավոր:

4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր:  32 միավոր ունի «Ալաշկերտ»-ը: Այնուհետ միմյանց հաջորդում են ԲԿՄԱ-ն, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն, «Վան»-ը, «Շիրակ»-ը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am