Փարիզի կենտրոնում հրդեհվել է բազմահարկ շենք, կան տուժածներ

Armenpress 21:39, 19 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Փարիզի 12-րդ թաղամասում գտնվող Լիոնի փողոցում հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներում ներգրավվել է մոտ 40 միավոր տեխնիկա և 120 հրշեջ»,- ասված է հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ։

Հրդեհը բռնկվել է հինգ հարկանի շենքի չորրորդ հարկում։ Հրշեջ-փրկարարները օգնություն են ցուցաբերել չորս անձի, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am