ՀՀ և Կոսովոյի վարչապետներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում անվտանգության ապահովմանը

Armenpress 19:15, 16 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:

Ըստ աղբյուրի՝ Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am