Սուրեն Պապիկյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը

Armenpress 16:53, 14 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նախարարն ու դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am