ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքին Հանդում ադրբեջանական կողմի կրակոցներից զոհված զինծառայողների ընտանիքներին

Armenpress 18:31, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված  դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am