Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Armenpress 13:47, 11 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։«Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր, որի հետ առկա է փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ միջպետական կապերն առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես, ասվում է ուղերձում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի հետ դարերի խորքից եկող բարեկամական կապերը:Հավատացած եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա զգալի ներուժի և քաղաքական կամքի շնորհիվ հայ-իրանական բազմոլորտ համագործակցությունը կշարունակի խորանալ և զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am