Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցներն Ազգերի լիգայում

Armenpress 21:32, 8 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հայտնվեց C խմբի 4-րդ ենթախմբում, որտեղ կմրցի Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի հավաքականների հետ:

Ազգերի լիգայի հանդիպումները կկայանան ընթացիկ տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am