ՀՀ նախագահը և Հունգարիայի ԱԺ նախագահը կարևորել են քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանությունը

Armenpress 20:14, 7 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ԱԺ խոսնակը, ողջունելով նախագահին, նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար:Ըստ աղբոյւրի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում, և այս համատեքստում գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի նշանակությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը, այդ թվում՝ տնտեսական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am