Հունգարիան կաջակցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը. Կատալին Նովակ

Armenpress 18:15, 6 Փետրվար, 2024

ԲՈՒԴԱՊԵՇՏ,  6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսին:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը ամրապնդի հարաբերությունները Եվրամիության հետ: Դուք կարող եք մեզ վրա հույս դնել, և երբ Հունգարիան հուլիս ամսին ստանձնի Եվրամիության նախագահությունը՝ մենք ամեն բան կանենք, որպեսզի աջակցենք Հայաստանին և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև,  կարողանանք  առաջ շարժվել Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացում»,- ընդգծեց Նովակը՝ ավելացնելով, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի իր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ և այդ հարցում Հունգարիան կարող է օգտակար լինել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am