Կոտայքի մարզում 2018-2023 թվականներին իրականացվել են շուրջ 154 միլիոն դոլարի ծրագրեր

Armenpress 11:39, 6 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կոտայքի մարզում 2018-2023 թվականների ընթացքում իրականացվել են շուրջ 154 միլիոն դոլարի ծրագրեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը՝ ներկայացնելով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեսանյութ։  

Նշված ժամանակահատվածում Կոտայքի մարզում կառուցվել, հիմնանորոգվել, նորոգվել է 330 կիլոմետր ճանապարհ, 163 կիլոմետր լուսավորություն, 34 կիլոմետր գազիֆիկացում, 206 կիլոմետր ջրագիծ, 20 մանկապարտեզ, 3 դպրոց։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am