Դեսպան Մկրտչյանը և նախարար Կերիդիսը քննարկել են հայ-հունական հարաբերությունների զարգացման հարցեր

Armenpress 18:22, 30 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հունվարի 30-ին հանդիպել է Հունաստանի ապաստանի և ներգաղթի հարցերով նախարար Դիմիտրիս Կերիդիսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նշվում է, որ նախարար Կերիդիսն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով հույն ժողովրդի հետ մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները, երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին էլ ավելի ակտիվացնելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am