Իրանը 4 մարդու մահապատժի է դատապարտել՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

Armenpress 11:59, 29 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը լուսադեմին մահապատժի է ենթարկել 4 մարդու, որոնք դատապարտվել էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսադի օգտին աշխատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

4 դատապարտյալները ձերբակալվել էին 2022 թ․ հուլիսին Իրանի անվտանգության ուժերի կողմից։ Ըստ իրանցի իրավապահների՝ նույն ամսին նրանք նախատեսում էին գործողություն իրականացնել Պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկի դեմ, որը գտնվում էր Սպահանի Նաջաֆաբադ քաղաքում։

Բացի Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքներից, 4 անձինք նաև մեղավոր են ճանաչվել ահաբեկչական խումբ կազմելու և այն կառավարելու համար, որի նպատակն է եղել երկրի անվտանգության խաթարումը։ Նրանց նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացվել 2023 սեպտեմբերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am