Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Armenpress 11:18, 29 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն առաջիկայում պետք է որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

«Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», - ասել է Լիխաչովը։

Հայաստանի ատոմակայանի գործունեության լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներին զուգահեռ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու ուղղությամբ։ Այդ հարցով բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ՝ հասկանալու համար, թե ինչ մոդելի էներգաբլոկ պետք է կառուցվի։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am