Վարչապետը և Նորվեգիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանին վերաբերող հարցեր 

Armenpress 20:05, 25 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է տիկին Հովլանդին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական կապերի խորացումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով:

Ըստ աղբյուրի՝ Բերգյլոտ Հովլանդը նշել է, որ Նորվեգիայի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և հավելել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:   

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am