Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցով մեկնել է Անկարա

Armenpress 15:21, 24 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունվարի 24-ին ուղևորվել է Անկարա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական IRNA գործակալությունից:

Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։

Այցի շրջանակներում Անկարայում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իրանի նախագահ Ռայիսիի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի և Իրանի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստը։

Ռայիսին և Էրդողանը կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի գործարարների համատեղ հանդիպմանը։ Իրանի նախագահը կհանդիպի Թուրքիայում բնակվող իրանցիների հետ։

Այս այցը պետք է կայանար հունվարի 5-ին, սակայն հետաձգվել էր Իրանի Քերման նահանգում իրականացված ահաբեկչության պատճառով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am