Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարարն ընդգծել է երկրի շարունակական աջակցությունը Հայաստանին

Armenpress 20:56, 21 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն երկրի դիվանագիտական կորպուսին ուղղված իր խոսքում ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերեն և ֆրանսերեն գրառումներով տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Ըստ դեսպանի՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև արդար և տևական խաղաղության ձգտումը՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am