Շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է

Armenpress 19:19, 20 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է:

Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2011 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև կանանց առաջնությանը չեմպիոնը: Հայաստանի եռակի չեմպիոն էր հռչակվել Սուսաննա Գաբոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am