Նիկոլա Անելկան ՀՖՖ նախագահի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա կառուցելու հեռանկարները

Armenpress 18:08, 18 Հունվար, 2024
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գտնվող ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  
Հունվարի 18-ին Նիկոլա Անելկան այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am