Շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարը Սամվել Տեր- Սահակյանն է

Armenpress 22:23, 16 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը և Էրիկ Չաքրյանը:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 4 միավորով Սամվել Տեր-Սահակյանն է:

Կանանց մրցաշարում հաղթանակի հասան Աննա Խաչատրյանը և Մելինե Հարությունյանը: Ոչ-ոքի ավարտվեցին Գասպարյան-Գաբոյան, Գևորգյան-Գրիգորյան, Ստեփանյան-Ավետիսյան պարտիաները:

Մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Սուսաննա Գաբոյանն ու Միլենա Գասպարյանն են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am