Բաքվի կահույքի արտադրամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Armenpress 21:30, 15 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:

«Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 6 մարդու դի»,- նշել են վարչության մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am