Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում

Armenpress 08:53, 14 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Սլովենիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվում է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։

Մրցումային 2-րդ օրը 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով և 2-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։

Եզրափակչում` պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։

Առաջնության հաղթող դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն հույն Աննա Կորակակին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am