Հայաստանի շախմատի առաջնությունների երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Գևորգյանը, Գասպարյանը, Անդրիասյանը ու Ղարիբյանը

Armenpress 21:12, 13 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Ավետիսյան-Կոբակ, Խաչատրյան-Ստեփանյան, Գրիգորյան-Գաբոյան զույգերի պարտիաներում: Երկրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:

Տղամարդկանց առաջնությունում միավորը կիսեցին Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Դավթյան, Հովհաննիսյան-Չաքրյան զույգերը: Հաղթանակ տոնեցին Զավեն Անդրիասյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարները երեքն են` Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am