Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ

Armenpress 15:42, 13 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով հունվարի 13-ին մեկնել է ԱՄՆ Արևելյան ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմեր։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am