17 մլրդ դրամի ներդրում և 668 աշխատատեղի ստեղծում․ Էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրեր է կնքել

Armenpress 20:34, 12 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարարությունը 4 ընկերության հետ կնքել է պայմանագրեր, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 միլիարդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։

Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է Քերոբյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am