Մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Armenpress 11:35, 9 Հունվար, 2024
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am